Տարածաշրջան10:50, 24 Օգոստոս 2016
Թուրքական տանկերը ներխուժել են Սիրիայի տարածք

Օգոստոսի 24-ին առավոտյան Թուրքիայի բանակի ստորաբաժանումների հետ մեկտեղ թուրքական տանկերն էլ են ներխուժել Սիրիայի հյուսիսային սահմանամերձ Ջերաբլուս քաղաք:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով զինվորական աղբյուրներին, նշում է, որ թուրքական տանկերն արդեն հրետանակոծում են քաղաքը իրենց վերահսկողության տակ պահող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների հենակետերը: Թուրք-սիրիական սահմանի երկայնքով մարտեր են մղվում նաև Սիրիայի ազատ բանակի և ԻՊ-ի զինյալների միջև:
Օպերացիան ստացել է «Եփրատի վահան» անվանումը, ինչը, ըստ թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի, խոսում է այն մասին, որ նշյալ օպերացիան հատկապես ուղղված է Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) դեմ:
Պարզաբանելով «Եփրատի վահան» անվան իրական նշանակությունը՝ աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան միշտ էլ դեմ է եղել, որ Սիրիայի քրդական ուժերը ԻՊ-ի դեմ պայքարում անցնեն Եփրատ գետի արևմտյան ափը և դիրքավորվեն այնտեղ: Բացի այդ նշվում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարք Թոների վերջին հայտարարության մեջ պարզորոշ ասվել է, որ նշյալ օպերացիայի ժամանակ թիրախը լինելու է ոչ միայն ԻՊ-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |