Տարածաշրջան13:13, 25 Օգոստոս 2016
Զինված հարձակում Թուրքիայի ընդդիմության առաջնորդի ավտոշարասյան վրա (լոսանկարներ)

Թուրքիայի Արդվին նահանգի Արդանուչ շրջանում անհայտ անձիք կրակ են բացվել Թուրքիայի գլխավոր ընդդիադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուի ավտոշարասյան ուղղությամբ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Քըլըջդարօղլուի թիկնապահները նույնպես կրակ են բացել: ԺՀԿ-ի պատգամավոր Ուղուր Բայրաքթութանի հավաստմամբ` Քըլըջդարօղլուն չի տուժել և տեղափոխվել է ապահով վայր: Բախման արդյունքում վիրավորվել է Քըլըդարօղլուի անվտանգությունը ապահովող ժանդարմերիայի 3 ներկայացուցիչներ, որից մեկն ավելի ուշ մահացել է:
Թեմայի վերաբեյալ հայտարարությամբ հնդես եկած Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության Արդվինի պատգամավոր Իսրաֆըլ Քըշլանն էլ հայտարարել է, որ տեղի ունեցածը կազմակերպել է «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-ը (ՔԲԿ-PKK):
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան էլ հայտնել է, որ հարձակումը իրականացրել է PKK-ն, որի թիրախը Քըլըջդարօղլուն էր:
ԺՀԿ-ի մամուլի պատասխանատու Օքան Քոնուրալփի խոսքերով էլ հարձակումը իրականացրած զինյալներից մեկն էլ, նռնականետով փորձել էր թիրախավորել այն ավտոմեքենան, որի մեջ էր գտնվել է ԺՀԿ-ի առաջնորդը, սակայն թիկնապահներից մեկին հաջողվել է խոչընդոտել զինյալին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |