Տարածաշրջան09:11, 29 Օգոստոս 2016
Չավուշօղլուն հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Հունաստանում: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Կրետե կղզում տեղի է ունեցել 2 երկրների ԱԳ նախարարների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին , Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին, ինչպես նաև Կիպրոսի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Թուրքիայի ԱԳՆ –ի ղեկավարը նշել է, որ ջանքեր են գործադրվում երկկողմ հարաբերությունները ամրապնդելու ուղությամբ:
«Մենք աջակցում ենք Կիպրոսում շարունակվող բանակցություններին և կարգավորման համար ձեռնարկվող ջանքերին: Հուսով եմ կղզում ապրող երկու կողմերը կկարողանան ճիշտ ձևով օգտագործել խնդրի լուծման համար ընձեռնված հնարավորությունը: Մենք էլ (Հունաստան, Թուրքիա) իրենց կաջակցենք»,- ասել է Չավուշօղլուն:
Կողմերի խոսքերով վերոնշյալ հանդիպումը կաևոր է ոչ միայն Հունաստանի և Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |