• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:23, 31 Օգոստոս 2016

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել ՔԲԿ-ի և ԻՊ-ի դիրքերին

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել ՔԲԿ-ի և ԻՊ-ի դիրքերին

Երեկ` օգոստոսի 30-ին Թուրքիայի օդուժի կողմից 2 տարբեր օպերացիա է իրականացվել, առաջինը՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների դիրքերի, երկրորդը` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերի վրա:

Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` սիրիական Ջարաբլուսում թուրքական տանկի խոցումից հետո իրականացված օպերացիաներից առաջինն իրականացվել է Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում: Ըստ թուրքական զինված ուժերի հայտարարության` գործողության շրջանակներում Չուքուրջայի լեռնային հատվածներում ոչնչացվել է PKK-ի 10 թիրախ:

Մյուս ավիագործողությունը կատարվել է Սիրիայի տարածքում` Ջարաբլուսից ոչ հեռու գտնվող Քուլլիյահ շրջանում: Գործողությունն իրականացվել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային Ջերաբլուս քաղաքում ԻՊ զինյալների դեմ իրականացվող «Եփրատի Վահան» գործողության շրջանակներում: Այդ դեպքում էլ Թուրքիայի ԶՈՒ-ի տեղեկացմամբ ոչնչացվել է «ԻՊ-ին և այլ ահաբեկչական կազմակերպություններին» պատկանող թիրախներ:

Հաշվի առնելով, որ Թուրքիան Սիրիայի քրդերի զինված ուժերը հանդիսացող «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին» (YPG) ևս դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ հայտարարությունից պետք է եզրակացնել, որ օդային հարվածներ հասցվել են նաև YPG-ի ստորաբաժանումներին, որոնք այժմ իրենց հսկողության տակ են պահում Ջարաբլուսից ոչ հեռու գտնվող Մանբիջ քաղաքը 
(խմբ.):  

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}