• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:03, 31 Օգոստոս 2016

Էրդողանի մամուլի խոսնակը հերքել է Թուրքիայի՝ Սիրիայի քրդերի հետ համաձայնության գալու մասին լուրերը

Էրդողանի մամուլի խոսնակը հերքել է Թուրքիայի՝ Սիրիայի քրդերի հետ համաձայնության գալու մասին լուրերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն  անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողությանը:

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` խոսելով նշյալ թեմայի մասին՝ նա  հերքել է  վերջերս շրջանառվող այն պնդումները, թե իբր Թուրքիան համաձայնության է եկել  Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD)» հետ`կրակի դադարեցման հարցում:

«Գործողության առաջնային նպատակն է մեր սահմանների անվտանգության ապահովումը և այնտեղ գտնվող ահաբեկիչների վնասազերծումը»,-ասել է Քալընը:

Նա դժգոհություն է հայտնել, որ ամերիկացի որոշ պաշտոնյաներ պարբերաբար հանդես են գալիս այնպիսի հայտարարություններով, որտեղ Թուրքիան ԺՄԿ-ի և նրա ռազմական թև հանդիսացող YPG-ի հետ միասին դրվում են միևնույն նժարի վրա:

Անդրադառնալով համաձայնության վերաբերյալ լուրերին , Էրդողանի մամուլի խոսնակը հավելել է, որ Թուրքիան համաձայնության չի  գա ԺՄԿ-ի հետ, քանի որ պաշտոնական Անկարան վերջինիս դիտարկում է,  որպես Սիրիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ենթաճյուղերից մեկը:

Քալընը քննադատել է նաև այն պնդումները, որ «Եփրատի վահան» գործողությունը ուղղված է Սիրիայում ապրող քրդերի դեմ: Ըստ նրա Թուրքիան որևէ խնդիր չունի Թուրքիայում, ՍԻրիայում, Իրաքում և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) տարածքում ապրող քրդերի հետ:

Վերջում Քալընը տեղեկացրել է, որ Չինաստանում տեղի ունենալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցող Էրդողանը, հանդիպում է ունենալու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ քննարկվելու է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}