Քաղաքական09:02, 01 Սեպտեմբեր 2016
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Թուրքական «Haberturk» լրատվական կայքի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է Սիրիայի հարցը: Չավուշօղլուն Լավրովին տեղեկություններ է հաղորդել Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության մասին: Նա նշել է,որ նշյալ օպերացիայի ընթացքում հաջող գործողություններ են ընթանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:
Բացի դրանից կողմերը քննարկել են Սիրիայում հումանիտար օգնության ավելացման և կրակի դադարեցման հարցերը, ինչպես նաև ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու ջանքերը:
Իր հերթին Լավրովը իր անհանգստությունն է հայտնել թուրքական զորքերի կողմից Սիրիայի տարածքում իրականցվող գործողության վերաբերյալ:
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ Չավուշօղլուն և Լավրովը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |