• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:57, 01 Սեպտեմբեր 2016

Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի Սիիրթ և Վան նահանգներում

Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի Սիիրթ և Վան նահանգներում

Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ (Սղերթ)  և Վան նահանգներում   «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները զինված հարձակումներ են իրականացրել  թուրքական ուժայինների վրա:

Ըստ թուրքական «haberler» լրատվամիջոցի՝ Սիիրթ նահանգում քուրդ զինյալները հարձակվել են ճանապարհի անվտանգությունը ապահովող թուրք զինվորների վրա: Դրա հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ  սպանվել է  1 թուրք զինվոր, 1 զինվոր էլ վիրավորվել է: ՔԲԿ-ականներ զինված են եղել երկարափող զենքերով

Նրանց հայտնաբերելու նպատակով սկսվել էլ լայնամասշտաբ գործողություն: Գործի են դրվել նաև ուղղաթիռներ: 

Իսկ Վան նահանգի Չալդըրան շրջանում գտնվող Թոնդրակ լեռան մոտ քուրդ զինյալները բախվել են թուրք ուժայինների հետ, որոնք օպերացիա էին սկսել իրենց դեմ: Բախման ժամանակ  1 թուրք ոստիկան սպանվել է , իսկ 3-ը վիրավորվել:

Թուրքական աղբյուրը հաղորդում է, քուրդ զինյալների դեմ գործողություններ են իրականացվել նաև սահմանամերձ  Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում,  ԴԻարբեքիր նահանգի Լիջե շրջանում և թուրք-իրաքյան սահմանին գտնվող Շըրնաք նահանգում: 

Մասնավորապես Չուքուրջայում թուրքական ուժերը սպանել են 3 քուրդ զինյալի, Լիջեում ոչնչացվել է մեծ թվով զինամթերք, որոնց մեջ եղել են նաև ինքնաշեն պայթուցիկներ: Իսկ Շըրնաք նահանգում սպանվել է 2 քուրդ զինյալ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}