Տարածաշրջան07:49, 02 Սեպտեմբեր 2016
Թուրք-քրդական բախումները շարունակվում են. նախօրեին սպանվել է 20-ից ավել քուրդ զինյալ

Թուրքիայի Վան և հարավարևելյան Հաքքարի նահանգներում նոր թուրք-քրդական բախումներ են տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Sondakika» լրատվական կայքը `Վանի Չալդըրան շրջանում՝ Թոնդրակ լեռան մոտ տեղի ունեցած բախման հետևանքով սպանվել է 3 ոստիկան, 4 ոստիկան էլ վիրավորվել է:
Իսկ Հաքքարիի Չուքուրջա շրջանում, տեղի ունեցած նոր բախման ժամանակ 1 թուրք զինվոր է սպանվել, 6 զինվոր էլ վիրավորվել է: Բախումները տարածվել են Չուքուրջա շրջանի Ուզունդերե, Փերինչեք, Սենի թեփե բնակավայրերում:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է նաև, որ վերոնշյալ բախման ժամանակ սպանվել է 20-ից ավել քուրդ զինյալ:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 31-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները նույն Չուքուրջա շրջանում օդային գործողություն էին իրականացրել PKK-ի դիրքերի ուղղությամբ: Օպերացիայի ընթացքում ոչնչացվել է քուրդ զինյալների 6 թիրախ:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |