Քաղաքական10:06, 02 Սեպտեմբեր 2016
Թուրքիայում հիմնվել է «Օսմանյան կուսակցություն»

Թուրքիայում «Օսմանյան կուսակցություն» անվամբ նոր քաղաքական կուսակցություն է ստեղծվել: CNNTurk-ի տեղեկացմամբ՝ կուսակցության գերբի վրա պատկերված են կիսալուսին, իսկ դրա գլխավերևում՝ արաբերեն «էլիֆ» և «վավ» տառերը (դրանք միասին օսմաներենում կարդացվում են որպես «Օ» - խմբ.)
«Օսմանյան կուսակցության» նախագահ Իբրահիմ Ունյեն տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են շատ կարճ ժամանակում երկրի բոլոր շրջաններում ներկայացուցչություններ հիմնել և մասնակցել առաջիկա ընտրություններին:
Նշենք, որ 2015թ. նոյեմբերի 1-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էին 16 քաղաքական կուսակցություններ, որոնցից միայն 4-ն են ներկայումս ներկայացված խորհրդարանում:
Բացի այդ՝ Թուրքիայում կա ևս 90 կուսակցություն: 2000թ. հետո երկրում հիմնվել է 83 նոր կուսակցություն, որից 44-ը քաղաքական դաշտ է մտել 2010թ. հետո:
Թուրքիայի՝ քաղաքական կուսակցությունների մասին օրենքի համաձայն՝ նոր հիմնվող կուսակցությունների անդամների նվազագույն թիվը 30-ն է: Իսկ ընտրությունների մասնակցելու համար կուսակցությունը երկրի 41 նահանգում և այդ նահանգներից առնվազն 3-ում պետք է ունենա իր ներկայացուցչությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |