• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:37, 05 Սեպտեմբեր 2016

Չինաստանում կայացել է Էրդողան-Օբամա հանդիպումը

Չինաստանում կայացել է Էրդողան-Օբամա հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում ընթացող մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Ըստ թուրքական «Haber.star» լրատվական կայքի՝ փակ դռների հետևում տեղի ունեցած Էրդողան-Օբամա հանդիպումը տևել է շուրջ 45 րոպե:

Հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում նախագահները հայտնել են, որ քննարկել են ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի խնդիրը,  սիրիական ճգնաժամը, ՆԱՏՕ- Թուրքիա համագործակցությունը, ինչպես նաև  Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը:

Մասնավորապես, Էրդողանը նշել է, որ Գյուլենի արտահանձման համար հուլիսի 15-ից հետո պատրաստված փաստաթղթերը թուրքական կողմը կփոխանցի ԱՄՆ-ից Թուրքիա ժամանած ամերիկյան պատվիրակությանը:  Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս այս հարցով բացի Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությունից, ԱՄՆ է մեկնելու նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ և ԱՄՆ-ի իշխանություններից պահանջում են նրա արտահանձնումը:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվի ինքնավարություն, կամ միջանցք՝ տեղի քրդական ուժերի նախաձեռնությամբ:

Իսկ ՆԱՏՕ-ի շրջանակներում 2 երկրների միջև համագործակցության հարցում Էրդողանի դիտարկմամբ՝ Թուրքիան և ԱՄՆ-ն, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ պետք է ունենան ընդհանուր դիրքորոշում բոլոր ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ: Բացի դրանից նրա խոսքով՝  ահաբեկչական կազմակերպությունների միջև չի կարելի տարբերություն դնել:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին, ինչպես նաև իր տարածքում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության»-ը դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություն և նույնացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (ՔԲԿ-PKK) հետ:

Թուրքական աղբյուրը նշում է, որ այս հանդիպումը երկու նախագահների միջև առաջինն էր`հուլիսի 15-ի հայտնի իրադարձություններից  հետո:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}