Տարածաշրջան13:20, 08 Սեպտեմբեր 2016
Թուրքիայի ԶՈՒ-ն հայտարարում է 186 քուրդ զինյալի սպանության մասին
Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) հայտարարություն է արել Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում «Քրդական բանվորական կուսակցության»(ՔԲԿ-PKK) զինյալների դեմ տարվող գործողությունների վերաբերյալ: ԶՈՒ հայտարարությունում մասնավորապես ասված է, որ մինչ օրս իրականացված գործողություններում 186 զինյալ է վնասազերծվել:
Ըստ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի՝ սեպտեմբերի 6-ից մինչ օրս Չուքուրջայում իրականացված օդային գործողությունների արդյունքում սպանվել է 29 ՔԲԿ-ական:
Նշվում է նաև, որ օդային գործողություններին մասնակցած բոլոր ռազմական ինքնաթիռներն ու զինված անօդաչու թռչող սարքերը բարեհաջող վերադարձել են իրենց ռազմաբազաներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |