Տարածաշրջան13:32, 08 Սեպտեմբեր 2016
Թուրքիան կրկին կրակ է բացել Սիրիայի քրդաբնակ շրջանների ուղղությամբ
Սեպտեմբերի 7-ին Թուրքիայի զինված ուժերը հաուբիցներով կրակ են բացել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Քուրդիստանի (Ռոժավա շրջան) Աֆյոն վարչական միավորման Րաչո շրջանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:
«Demokrathaber» լրատվական կայքը, հղում անելով քրդական «ANHA» լրատվական ծառայությանը, նշում է, որ հարձակման հետևանքով սպանվել է 6 հոգի, նվազագույնը 6 հոգի էլ վիրավորվել են:
Թուրքական «Diken» պարբերականի տեղեկացմամբ՝ տեղի քուրդ պաշտոնյաներից մեկը թուրքական ուժերի վերոնշյալ գործողությունը որակելով որպես սադրանք, ասել է.
«Եթե Թուրքիան այս տեսակի հարձակումները շարունակի, մենք նրանց անհրաժեշտ պատասխանը կտանք:»
Վերոնշյալ տեղեկությունը հաստատել է նաև Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |