Տարածաշրջան11:07, 09 Սեպտեմբեր 2016
Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հաղորդում է թուրքական «Cumhuriyet» պարբերականը՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարը:
Մասնավորապես, խոսվել է Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի հաստատման, սիրիական ճգնաժամի կարգավորման, ինչպես նաև Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության մասին:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող գործողությանը կողմերը կարևորել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքների մաքրման գործընթացները:
Էրդողանը պնդել է, որ այն բանից հետո, երբ թուրքական զորքերի գործողություններից հետո սահմանամերձ Ջերաբլուս և Ալ Րանի շրջանների հարակից տարածքները ԻՊ-ի զինյալներից մաքրվեցին, տեղի բնակչությունը այժմ, ոչ թե գաղթում է դեպի Թուրքիա, այլ վերադառնում է իրենց բնակավայրերը:
Զրույցի ընթացքում երկու նախագահները գոհունակություն են հայտնել լարված երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի կապակցությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |