Տարածաշրջան10:56, 10 Սեպտեմբեր 2016
Թուրքիայի բանակում զինծառայողների թիվը նվազել է

Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ հրապարակել է զինանձնակազմի թիվը:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ հեղաշրջման փորձից հետո զինվորականների թիվը խիստ նվազել է: Բազմաթիվ զինվորականներ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող ամերիկաբնակ ազդեցիկ կրոնական գործիչ, թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցի հետ կապ ունենալու կասկածանքով հեռացվեցին զինված ուժերից կամ ձերբակալվեցին:
Ըստ ներկայացված տվյալների՝ Թուրքիայի զինված ուժերում 2016թ. մայիսին ծառայել է 385 գեներալ, իսկ սեպտեմբերի դրությամբ ծառայությունը շարունակում է 206-ը:
Սպաների թիվը, եթե մայիսին կազմում էր 39.553, ապա սեպտեմբերն այդ թիվը կազմել է 29.946։ Ենթասպաների թիվը նույնպես նվազել է․ մայիսին գրանցված է եղել 96․593 ենթասպա, սեպտեմբերին՝ 67․646։ Պայմանագրային զինծառայողերի թիվն ավելացել է․ մայիսին 11․547 զինծառայողի թիվը սեպտեմբերին հասել է 15․888-ի։
Զինվորների թիվը մայիսին եղել 311.245, իսկ սեպտեմբերին՝ 182.784։ Այս պահի դրությամբ թուրքական բանակում ծառայում է 351.176 զինծառայող։
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ այժմ Թուրքիայի պաշտպանության նախարարությունում քաղաքացիական ծառայողների թիվը 6.439 է, իսկ ԶՈՒ Գլխավոր շտաբում՝ 3.301։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |