Տնտեսական08:59, 15 Սեպտեմբեր 2016
Անթալիայում ամենաշատ ներդրումներն անում են ռուսները և գերմանացիները

Թուրքիայում օտարերկրյա ներդրողների համար ամենագրավիչ քաղաքներից մեկն Անթալիան է: Այս մասին հայտնում է թուրքական «Turkiyegazetesi» լրատվակայն կայքը՝ ներկայացնելով Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի հրապարակած տվյալները:
Ըստ այդմ՝ Անթալիայում գործում է 3.200 օտարերկրյա կապիտալով ընկերություն: Այս ցուցանիշով Անթալիան երկրորդն է Ստամբուլից հետո: Ընդ որում ամենաշատ ներդրումները կատարում են Ռուսաստանը և Գերմանիան: Նրանց բաժին են ընկնում համապատասխանաբար 493 և 438 ընկերություն: Նրանց նախորդում է Հոլանդիան, որն Անթալիայում հիմնել է 185 ընկերություն, այնուհետև Սաուդիան Արաբիան՝ 164 ընկերություն:
Ադրբեջանական կապիտալով ընկերություններիը թիվը հասնում է 142-ի, անգլաիական ընկերությունները 137-ն են, ֆրանսիականը՝ 135: Իրանը հիմնել է 120, իսկ Ղազախստանը 113 ընկերություն: Բացի վերոնշյալ երկրներից Անթալիայում գործում են նաև ուկրաինական, ամերիկյան, իտալական, չինական և այլ երկրների ընկերությունների:
Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Դավութ Չեթինը հայտնել է, որ վերջին 1 տարվա ընթացքում Անթալիայում հիմնվել է 316 արտասահմանյան ընկերություն, 202-ը՝ փակվել է:
Ըստ Չեթինի՝ ներդրումներն ընգրկում են տնտեսության տարբեր ոլորտները:
«Զբոսաշրջության և գյուղատնտեսական ոլորտից բացի արտասահմանյան ընկերությունները կան նաև արդյունաբերության ոլորտում: Վերջին տարիներին շատ օտարերկրյա կազմակերպություններ են մուտք գործել հանքաարդյունաբերության ոլորտ: Ուշագրավ է նաև շնարարության ոլորտում ներդրումների աճը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |