• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:28, 19 Սեպտեմբեր 2016

Ռուսական հեռուստաեթերում Թուրքիայի վերաբերյալ դիրքորոշումը փոխվել է

Ռուսական հեռուստաեթերում Թուրքիայի վերաբերյալ դիրքորոշումը փոխվել է

Ռուսական հեռուստաեթերում Թուրքիայի վերաբերյալ դիրքորոշումը զգալիորեն փոփոխվել է: Այս հանգամանքն արձանագրում է թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը՝ անդրադառնալով Իվանովոյից եթեր հեռարձակվող «Россия 1» հեռուստաընկերությամբ ցուցադրված մի լրատվական հաղորդման:

Թուրքական աղբյուրի դիտարկման համաձայն՝  ռուսական հեռուստաընկերության եթերում գլխավոր լուրերի ընթացքում ռուս-թուրքական հարաբերություններին տրամադրվել է ամբողջ 7 րոպե եթերաժամանակ: Հաղորդման ընթացքում պատմվել է  Ռուսաստանում Մեհմեթ Աքյոլի հիմնած նոր տեքստիլ գործարանի մասին, իսկ տեսանյութում ցուցադրվել է 2015թ. տարածաշրջան այցելած Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:

«Կոնֆլիկտից դեպի բարեկամություն» խորագրի ներքո ներկայացվող հաղորդման մեջ տեղ են գտել նաև հարցազրույցներ տարածաշրջանւմ գործունեություն ծավալող թուրք գործարարների հետ:

«Ռուսաստանը և Թուրքիան  կոնֆլիկտից անցում են կատարում դեպի երկխոսություն: Օգոստոսի վերջին վերսկսվեցին չարտերային չվերթները: Ռուս զբոսաշրջիկները սկսեցին այցելել Թուրքիա: Զբոսաշրջությունը ռուս-թուրքական հարաբերությունների միայն մեկ ոլորտն է: Շուրջ մեկամյա դադարից հետո կողմերը պետք է նոր տնտեսական կապեր ստեղծեն: Դա վերաբերում է տնտեսության բոլոր ոլորտներին», - ասել է «Россия 1» հեռուստաալիքի հաղորդավարը:

Հիշեցնենք, որ ռուս -թուրքական հարաբերությունները փակուղի էին մտել 2015թ. նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի՝ թուրքական օդուժի կողմից խոցումից հետո: Այս միջադեպի պատճառով Ռուսաստանը դադարեցրեց Թուրքիայի հետ ակտիվ գործունեությունը տնտեսության մի շարք ոլորտներում, ինչը լուրջ վնաս հասցրեց ոչ միայն թուրքական, այլև ռուսական կողմին: 
 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}