Տարածաշրջան09:56, 20 Սեպտեմբեր 2016
Ռաքքա քաղաքում սպանվել է ԻՊ-ի ամենահայտնի թուրք ահաբեկիչը
Սիրիայի Ռաքքա քաղաքում սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության թուրք ամենահայտնի զինյալը` Իսրաֆիլ Յըլմազը:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով «New York Times» թերթին, նշում է, որ 28-ամյա Յըլմազը՝ ծնված Թուրքիայի Ադանա քաղաքում, բնակվում էր Նիդերլանդներում: Նախքան ԻՊ-ին անդամագրվելը, ծառայություն է անցել Նիդերլանդների զինված ուժերում: Բանակի շարքերը նա լքել էր 2013թ. և մեկնել Սիրիա և այնտեղ ընտանիք կազմել: Աղբյուրը հաղորդում է, որ Յըլմազը սպանվել է Ռաքքայում իրականացված օդային օպերացիայի ժամանակ:
Նշվում է նաև թուրք զինյալը Թուրքիայում ապրած ժամանակ 460 օր ծառայություն է անցել Չանաքալլեի (Դարդանել) ժանդարմերիայի 11-րդ ոսումնական բրիգադում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |