Տնտեսական19:02, 22 Սեպտեմբեր 2016
Աղքատ է համարվում Թուրքիայի բնակչության 11.2 տոկոսը

Թուրքիայի բնակչության կյանքի որակը նկատելիորեն վատացել է: Այս մասին գրում է թուրքական «Sözcü» թերթի կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) տվյալները:
Համաձայն կատարված ուսումնասիրության՝ Թուրքիայում բնակչության եկամուտներն ու կենսապայմանները ունեն հետևյալ պատկերը: Բնակչության 20 տոկոսը ստանում է երկրի ընդհանուր եկամուտների գրեթե կեսը, իսկ 67.9 տոկոսը ապառիկներ ունի կամ պարտքեր: Այսպիսով, 79 մլն բնակչություն ունեցող Թուրքիայում պարտապան է ավելի քան 53 միլիոնը:
Իրենց հիմնական պահանջունքները չեն կարողանում բավարարել և լուրջ ֆինանսական դժվարություններ են կրում բնակչության 30 տոկոսը: Թուրքիայի քաղաքացիների 40 տոկոսը բնակվում է խարխուլ, ջուր չոնեցող տներում: Իսկ յուրաքանչյուր 10 մարդուց 2-ի (20.6 տոկոս) կացարանում ընդհանրապես էլեկտրականություն չկա:
Թուրքիայում չքավորության սահման է համարվում ամսական 520 թուրքական լիրայից (շուրջ 1.500 ԱՄՆ դոլար) ցածր աշխատավաձը: Այս չափանիշի համաձայն՝ աղքատ է Թուրքիայի բնակչության 11.2 տոկոսը: Իսկ եթե որպես աղքատության ցուցանիշ ընդունենք միջին եկամուտների 60 տոկոսի չափանիշը, ապա Թուրքիայում աղքատությունը կկազմի բնակչության 21.9 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |