Տարածաշրջան09:07, 27 Սեպտեմբեր 2016
Թուրքիան նոր ուժեր է ուղարկել Սիրիայի տարածք

Թուրքիայի զինված ուժերը «Fırtına» տեսակի հաուբիցներով արկակոծել են Սիրիայում տեղակայված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` թուրքական մեծ թվով զրահապատ և «BMC» տեսակի ռազմական մեքենաներ Քիլիսի նահանգի Յավուզլու շրջանում գտնվող անցակետից ներխուժել են Սիրիայի տարածք:
Նշվում է, որ սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան թուրքական ուժերի կողմից ռմբակոծվել է նաև Սիրիայի Ազեզ շրջանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումներն օգոստոսի 24-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում լայնամասշտաբ գործողություն էին սկսել ԻՊ-ի զինյալների կողմից վերահսկվող Ջերաբլուս քաղաքում: Այդ օպերացիան ստացել էր «Եփրատի վահան» անունը: Չնայած, որ Ջերաբլուսը մաքրվել է ԻՊ-ի զինյալներից, այնումամենայնիվ թուրքական ուժերը դեռևս չեն շտապում լքել Սիրիայի տարածքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |