Տարածաշրջան10:30, 28 Սեպտեմբեր 2016
«Թուրքական հոսք» գազատարի նախագիծը Մոսկվան կարող է հաստատել մինչև հոկտեմբերի կեսը

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, թե երբ Ռուսաստանը կհաստատի «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագիծը:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ ռուս նախարարը նախագծի հաստատման ժամկետների մասին խոսել է ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ «Թուրքական հոսք» նախագծին վերաբերյալ հարցերին պատասխանելիս:
«Միջկառավարական պայմանագրի մասին օրինագիծը կարող է հաստատվել մինչև հոկտեմբերի կեսերը կամ ավելի կարճ ժամանակահատվածում»,-հայտնել է Նովակը:
Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:
Նախատեսվում էր, որ «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցներ Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ: Սակայն 2015թ. Սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |