Տարածաշրջան13:55, 29 Սեպտեմբեր 2016
Թուրքիայում հուլիսի 15-ը հայտարարվել է Ժողովրդավարության և ազատությունների օր

Թուրքիայում հուլիսի 15-ը` հեղաշրջման փորձի օրը, հայտարարել են ժողովրդավարության և ազատությունների օր:
Այդ մասին պարզ է դարձել այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած 6 ժամանաոց անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունից:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` նիստից հետո հրապարակված 9 կետանոց հայտարարության 2-րդ կետով դրական եզրակացություն է տրվում այս տարի հուլիսի 15-ին Թուրքիայի բանակի մի խումբ զինվորականների կողմից կազմակերպված, սակայն տապալված ռազմական հեղաշրջման օրը ամեն տարի նշել որպես ժողովրդավարության և ազատությունների օր:
Նույն կետով դրական եզրակացություն է տրվել նաև հուլիսի 15-ից հետո երկրում 3 ամիս ժամկետով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |