Քաղաքական09:17, 29 Սեպտեմբեր 2016
Իրանի ԱԳ նախարարը անակնկալ այց է կատարել Թուրքիա

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն արտասահմանյան այցից վերադառնալիս որոշել է ոչ պաշտոնական այց կատարել Թուրքիա:
Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի` Անկարայում Զարիֆը հանդիպել է թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ: Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային խնդիրների հետ կապված թեմաներ:
Իրանի արտգործնախարարին ընդունել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Հանդիպմանը Յըլդըրըմը կարևորել է ապրիլին Անկարայում անցկացված Իրան-Թուրքիա բարձր մակարդակի համագործացության խորհրդի 3-րդ նիստում ձեռք բերված համաձայնությունների կատարման շուրջ կոնկրետ քայլերի իրականացումը:
Այդ համատեքստում Թուրքիայի վարչապետը ցանկություն է հայտնել խորացնել համագործակցությունը Իրանի հետ էներգետիկայի, առևտրի տրանսպորտի ու բեռնափոխադրումների ոլորտում:
Զարիֆը նույնպես Թուրքիայի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու և քաղաքական երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:
Կողմերը տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի, մասնավորապես` սիրիական հակամարտության վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |