Քաղաքական07:05, 29 Սեպտեմբեր 2016
Պուտինը հոկտեմբերին հնարավոր է մեկնի Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է մեկնի Թուրքիա, որպեսզի մասնակցի հոկտեմբերի 10-11-ն ընկած ժամանակահատվածում Ստամբուլում տեղի ունենալիք տնտեսական հարցերով ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի նիստին:
Ըստ թուրքական իշխանամետ «Yenisafak» թերթի կայքի՝ նշյալ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պալատների և բորսաների միության (TOBB) նախագահ Ռըֆաթ Հիսարջըքլըօղլուն, երբ Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի էկոնոմիկայի զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովի հետ:
Խոսելով Պուտինի այցի հավանականության մասին՝ Հիսարջըքլըօղլուն ասել է, որ այդ այցը հավանաբար կկրի պաշտոնական բնույթ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես նշել է, որ Պուտինը հնարավոր է պաշտոնական այցով մեկնի Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |