Տարածաշրջան10:03, 30 Սեպտեմբեր 2016
Թուրք-քրդական բախումները շարունակվում են

Սեպտեմբերի 30-ի գիշերը Թուրքիայի Օրդու և Սիվաս նահանգների սահմանագծում «Քուրդիստանի բավորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները զինված հարձակում են գործել անվտանգության ուժերի վրա:
Ինչպես իրազեկում է «Haberturk» լրատվամիջոցը, բախման հետևանքով սպանվել է 6 PKK-ական: Նշյալ բախումից հետո թուրք ուժայինները շրջափակել են տարածքը և գործողություններ իրականացրել քուրդ զինյալների դեմ: Տեղեկությունը հաստատել է Օրդուի նահանգապետ Իրֆա Բալքանլըօղլուն:
Հիշեցնենք, որ վերջին լուրջ թուրք-քրդական բախումը Օրդու նահանգում տեղի էր ունեցել հուլիսի 31-ին: Այդ ժամանակ քուրդ զինյալները սպանել էին 3 թուրք զինվորի, իսկ երկուսին՝ վիրավորել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |