Տնտեսական10:10, 30 Սեպտեմբեր 2016
Թուրքական լիրան նորից արժեզրկվել է

Թուրքիայում 1 դոլարի փոխարժեքը հատել է 3 լիրայի սահմանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ` դոլարի արժևորումը պայմանավորված է երկրում արտակարգ դրությունը երկարացնելու քննարկումների հետ կապված լարվածությամբ և համաշխարհային շուկայում զարգացումների ազդեցությամբ:
Շաբաթվա ընթացքում 1 դոլարի փոխարժեքը տատանվել է 2.97 - 2.99 լիրայի սահմաններում, սակայն Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդում արտակարգ դրությունը երկարացնելու մասին առաջարկից հետո լիրան դոլարի նկատմամբ սկսել է արժեզրկվել:
Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին գումարվել է նաև համաշխարհային շուկայի զարգացումները, որոնց հետևանքով սեպտեմբերի 29-ին 1 դոլարի դիմաց սահմանվել էր 2,99-3 թուրքական լիրա: Իսկ ահա ամսի 30-ին դոլարի փոխարժեքը հատել է 3 լիրայի սահմանը՝ կազմելով 3.0045 լիրա: Եվրոյի փոխարժեքը նունպես աճել է: 1 Եվրոյի դիմաց սահմանվել է 3.37 լիրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |