• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 00:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:33, 30 Սեպտեմբեր 2016

Թուրք վերլուծաբանը ներկայացնում է Թուրքիայում նոր երևակայական հեղաշրջման սցենարը

Թուրք վերլուծաբանը ներկայացնում է Թուրքիայում նոր երևակայական հեղաշրջման սցենարը

Թուրքական «Milat» թերթի սյունակագիր Ահմեթ Այը անդրադարձել է Թուրքիայում նոր հեղաշրջման և դրա հավանական հետևանքների  թեմային: «Նոր հեղաշրջում է մոտենում» հոդվածում Այը ներկայացնում է ենթադրյալ հեղաշրջման չափազանցված պատկերը՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե որքան սխալ ու աննպատակահարմար է նմանատիպ հոդվածներով ու խոսակցություններով հասարակության մեջ տագնապ ու խուճապ առաջացնել:

Հոդվածն ուղղված է հիմնականում այն թուրք լրագրողներին, որոնք վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են գրում Թուրքիայում ակնկալվող նոր հեղաշրջումների և դրանց վատթար հետևանքներ մասին:

«Երկրորդ հեղաշրջումը մոտենում է: Այս անգամ նախորդի նման չի լինի: Մեկ գիշերում 20 միլիոն բնակիչ կսպանվի: Դրանով էլ չբավարարվելով՝ մարդասպան ուժերը մնացած 60 միլիոնից 50 միլիոնին կվիրավորեն ու գերի կվերցնեն:

Նախ արևմտյան կոալիցիայի ուժերի միջոցով Ստամբուլը կշրջափակվի, հետո ՆԱՏՕ-ի զորքերը Իզմիրը կտան հույներին…

Ֆրանսիացիների աջակցությամբ Շանլըուրֆայում կհիմնվի Նեմրութ պետույթունը: Չյոլեմերիկ ինքնավար հանրապետության հռչակումից հետո Վանը Իրանի կողմից կօկուպացվի և կհիմնվի Վանի շիական հանրապետությունը: Այդ հանգամանքի դեմ կընդվզեն Կարսն ու Աղրըն, որոնք կսկսեն պայքարել Հայաստանին միանալու համար»:

Ահմեթ Այը ներկայացնում է նաև Թուրքիայի տարածքում մի շարք այլ երևակայական հանրապետությունների և ինքնավար շրջանների ստեղծման հավանական սցենարը:

Վերջում հեղինակը կոչ է անում թուրք լրագրողներին չափավոր լինել նմանատիպ բովանդակությամբ հոդվածներ գրելիս և սահմանափակվել միայն զգուշավորության կոչ անելով՝ առանց ուռճացված ու չափազանցված կանխատեսումների:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}