• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:40, 03 Հոկտեմբեր 2016

Այս տարի Անթալիա այցելող զբոսաշրջիկների թիվը 46.9 տոկոսով նվազել է

Այս տարի Անթալիա այցելող զբոսաշրջիկների թիվը  46.9 տոկոսով նվազել է

Թուրքիայի զբոսաշրջային մայրաքաղաքը համարվող Անթալիայում 2016թ. ընթացքում գրանցվել է ավիաուղիներով ժամանող զբոսաշրջիկների թվի 46.9 տոկոս անկում: Թուրքական «Hürriyet»  թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2016թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը Անթալիա է այցելել 4.650.238 զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համամատ նվազել է 4.104.685-ով: 

Անթալիայի օդանավակայանի արձանագրած վիճակագրության համաձայն՝ այս տարի Ռուսաստանից և Եվրոպայից այցելող զբոսաշրջիկների թվի ռեկորդային անկում է գրանցվել: Ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է 92.9 տոկոսով: Եթե 2015թ. Ռուսաստանից Անթալիա էր ժամանել 2.451.993 զբոսաշրջիկ, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 173.513:

Մեծ անկում է գրանցվել նաև Գերմանիայից Անթալիա ժամանող զբոսաշրջիկների թվում: Այսպես, եթե 2015թ. առաջին 9 ամիսների ընթացքում Անթալիա էր ժամանել 2.535.061  գերմանացի, ապա այս տարի նույն ժամանակահատվածում Գերմանիայից Անթալիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է 39.8 տոկոսով՝ կազմելով 1.778.935:

Բացի Ռուսաստանից և Գերմանիայից՝ 2016թ. մեծ անկում է գրանցվել նաև մի շարք այլ երկրներից Անթալիա ժամանող զբոսաշրջիկների թվում. Շվեդիա (56.3 տոկոս անկում), Լեհաստան (611.8 տոկոս), Ավստրիա (56.8 տոկոս), Հոլանդիա (31.7 տոկոս), Շվեյցարիա (46.7 տոկոս), Բելգիա (47 տոկոս), Անգլիա (23.3 տոկոս), Ղազախստան (42.7 տոկոս) :

Միայն Ուկրաինայի դեպքում 100 տոկոս առաջընթաց է գրանցվել: Եթե 2015թ. Ուկրաինայից Անթալիա էր ժամանել 248.444 զբոսաշրջիկ, ապա 2016թ. այս ցուցանիշը կազմել է 504.390: Այս տարվա ընթացքում որոշակորեն մեծացել է Ադրբեջանից, Հորդանանից, Իսրայելից, Լիբանանից, Կիպոսի թուրքական մասից, Ալբանիայից, Լիտվայից, Քուվեյթից, Թունիսից Անթալիա եկող զբոսաշրջիկների հոսքը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}