Տարածաշրջան08:05, 04 Հոկտեմբեր 2016
Հեղաշրժման փորձից հետո Թուրքիայում 12.000 ոստիկան հեռացվել է աշխատանքից
Թուրքիայում զինվորականների նախաձեռնած պետական հեղաշրջման փորձից հետո ուժային կառույցներում սկսված հետաքաննությունների ու ծառայողական քննությունների շրջանակներում ոստիկանության համակարգից հեռացվել է ավելի քան 12 հազար ծառայող:
Ոստիկանների հեռացումները պատճառաբանվել են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժման հետ նրանց ունեցած կապերով:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ համակարգից հեռացված 12.801 ծառայողներից 2.523-ը բարձրաստիճան սպաներ են:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել: Թուրքիայի իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրեցին գյուլենական համայնքին և նրա ղեկավար Ֆեթուլլահ Գյուլնը: Վերջինս հերքել է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին՝ այն անվանելով հոլիվուդյան ֆիլմի սցենարով բեմականացում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |