Տարածաշրջան13:36, 04 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում բռնի ուժով ընդդիմադիր հեռուստաընկերություններ են փակվում

Ստամբուլում ոստիկանական գործողություններ են իրականացվել թուրքական «Hayatın Sesi» և «İMC» հեռուստաընկերություններում: Ինչպես հաղորդում է թուրքական «Bursahakimiyet» լրատվական կայքը, ոստիկանները մուտք են գործել «Hayatın Sesi»-ի շենք և դադարեցրել եթերը, ապա՝ կապարակնքել եթերի հեռարձակման սենյակը:
Դրանից հետո ոստիկանական ստորաբաժանումները շարժվել են դեպի «İMC» հեռուստաընկերություն, որը, ըստ թուրքական աղբյուրի, մեղադրվում է Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) լրատվական օրգանը լինելու մեջ: Ի պատասխան դրան՝ «İMC»-ի աշխատողները հեռուստաընկերության ուղղիղ եթերում ընդդիմացել են և փորձել խոչըդոտել ոստիկանության գործողություններին:
«CNNTurk» լրատվական ծառայությունը նշում է, որ «İMC»-ի աշխատակիցները, դիմադրություն ցույց տալով ոստիկաններին, իրենց ձեռքերում պահել են «Ազատ մամուլը չի կարող լռել», «Մի լռիր, ճչա, ազատ մամուլը իրավունք է» գրություններով պաստառներ: Ի վերջո, ոստիկանության ճնշման ներքո հեռուստալիքի հեռարձակումը դադարեցվել է:
Աղբյուրը նշում է, որ նշյալ գործողությունններն իրականացվել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության շրջանակներում:
Հիշեցնենք, որ IMC հեռուստաընկերությունը նախկինում մի քանի անգամ մեղադրվել էր քրդանպաստ քարոզչության իրականացնելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |