Քաղաքական11:52, 04 Հոկտեմբեր 2016
Ղրիմի թաթարների հարցում Թուրքիան դժգոհ է Ռուսաստանի քաղաքականությունից

Թուրքիան մտահոգություն է հայտնել «Ղրիմի թաթարների մեջլիս» կազմակերպության գործունեությունն արգելելու մասին Ռուսաստանի Դաշնությունում ընդունված դատական որոշման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է թուրքական «Kanalahaber» լրատվամիջոցը, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործանախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը:
Միջանկյալ նշենք, որ կազմակերպությունը ճանաչվել է ծայրահեղական: Եվ դրա հետևանքով վերջինիս գործունեությունը արգելվել է:
Բիլգիչի բնորոշմամբ՝ Ղրիմի թաթարների միակ նպատակը ազատության, անվտանգության և խաղաղության մեջ ապրելն է: Բացի այդ նպատակներից որևէ այլ նպատակ նրանք չեն հետապնդում:
«Ի պատասխան բոլոր ճնշումներին՝ մենք շարունակելու ենք աջակցել Ղրիմի թաթարներին»,- հավաստիացրել է խոսնակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |