• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 00:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:22, 07 Հոկտեմբեր 2016

Թուրքիան կարող է Ադրբեջանին մատակարարել MILGEM տիպի հետախուզական ռազմանավեր

Թուրքիան կարող է Ադրբեջանին մատակարարել MILGEM տիպի հետախուզական ռազմանավեր

Թուրքիայի պաշտպանական տեխնոլոգիաների արտադրության (STM) ընկերությունը նախորդ շաբաթ մասնակցել է Բաքվում տեղի ունեցած ադրբեջանական պաշտպանական համակարգերի «ADEX 2016» միջազգային 2-րդ ցուցահանդես-տոնավաճառին: Ըստ թուրքական «Takvim» լրատվամիջոցի` նշյալ  ցուցահանդես-տոնավաճառից հետո լրագրողների հետ է զրուցել STM-ի գլխավոր տնօրեն Դավութ Յըլմազը:

Վերջինս նշել է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ծանոթացնել ռազմական նավաշինությունում իր ունեցած փորձին: Իրենք շատ լավ գիտեն, թե  Ադրբեջանի ռազմածովային ուժերը ինչի կարիքը ունեն:  Պարզաբանել է, որ այժմ  ադրբեջանական  կողմը մեծ և փոքր ռազմական նավերի կարիք ունի: Յըլմազը, շեշտել է նաև, որ իրենք պատրաստ են աջակցել Ադրբեջանում կառուցված ռազմածովային բազայի արդիականացմանը:

Ըստ Յըլմազի Թուրքիան Ադրբեջանին կարող է մատակարարել նաև «MİLGEM» տիպի կորվետներ (հետախուզական ռազմանավ): Նշվում է, որ ադրբեջանական կողմի հետ այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն 2.5 տարի:

STM-ը Բաքվում տեղի ունեցած ցուցահանդեսին ներկայացրել է իր արտադրած արագընթաց ռազմական մոտորանավակներ և այլ կորվետներ, որոնք նախատեսված են Թուրքիայի զինված ուժերում (TSK) շահագործելու համար:

Տեղեկացնենք, որ MILGEM-ը դա առաջին ռազմանավն է, որը նախագծվել և կառուցվել է Թուրքիայի տեղական ընկերությունների կողմից։   Այդ նավը նախատեսված է ափամերձ հատվածները հսկելու, հետախուզական և հակաահաբեկչական գործողությունների, ինչպես նաև փրկարարական աշխատանքների համար։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}