Տարածաշրջան14:03, 10 Հոկտեմբեր 2016
Ալիևը՝ Էրդողանին. «Մեր եղբայրությունը հավերժ է»
Ստամբուլում անցկացվող 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի շրջանակներում այսօր ելույթով են հանդես եկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
Թուրքական «Yenişafak» պարբերականի բնորոշմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթում թուրք-ադրբեջանական սերտ համագործակցության վերաբերյալ կարևոր շեշտադրումներ է արել:
Նա մասնավորապես ասել է. «Մենք ներկայումս այլ երկրներում մեծ ներդրումներ ենք անում: Այդ երկրներից մեկը Թուրքիան է: Այստեղ պատրաստվում ենք 20 միլիարդ դոլար ներդրում անել: Էներգետիկայի բնագավառում անհնար է անտեսել Թուրքիայի և Ադրբեջանի ներուժը»:
Իր խոսքում Ալիևը, մեկ անգամ ևս շեշտելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր ջերմ հարաբերությունները, ասել է. «Մեր եղբայրությունը հավերժ է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |