Տարածաշրջան10:38, 10 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում 1.5 ամսում զինված բախումների ընթացքում սպանվել է 417 քուրդ զինյալ, 88 թուրք զինվոր
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը (ԶՈՒ ԳՇ) վիճակագրական տվյալներ է հրապարակել երկրում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Թուրքիայի զինված ուժերն ու անվտանգության ծառայությունները վերջին ամիսներին ամենահամառ ու վճռական պայքար են մղել «անջատողական ահաբեկչական խմբավորումների»դեմ:
Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 29-ից մինչ օրս ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում վնասազերծվել է 537 քուրդ զինյալ: Նրանցից 417-ը զինված գործողությունների արդյունքում զոհվել է: Զինված ուժերի ստորաբաժանումներն ու անվտանգության ծառայությունները առգրավել են Թուրքիայում որպես ահաբեկիչ որակվող քուրդ զինյալներին պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
Նույն ժամանակահատվածում զինված գործողությունների արդյունքում սպանվել է 88, վիրավորվել 152 զինվոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |