Տարածաշրջան07:10, 10 Հոկտեմբեր 2016
Քրդերը զինված հարձակում են գործել Հաքքարի նահանգում
Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները ռումբով բեռնված ավտոմեքենայով հարձակում են գործել տեղի պարեկային կետի վրա և պայթերցրել այն:
Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի` պայթյունի հետևանքով սպանվել է 18 (10 զինվոր) և վիրավորվել 26 հոգի (10-ը զինվոր, 16-ը` քաղաքացիական անձ):
Նշվում է, որ պայթյունից հետո դեպքի վայրում առաջացել է 6-7 մետր խորությամբ փոս:
Նշյալ հարձակումից հետո Թուրքիայի օդուժը PKK-ի զինյալների դեմ սկսել է իրականացրել լայնամասշտաբ օդային օպերացիա: Դրա ընթացքում ոչնչացվել է Հաքքարի նահանգում քուրդ զինյալներին պատկանող «Դոչկա» տիպի գնդացրի զինապահեստ, որը ռազմավարական նշանակություն ուներ PKK-ի համար: Սպանվել է նաև 1 PKK-ական:
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը ժամանակավոր արգելք է սահմանել քուրդ գրոհայինների զինված հարձակման մասին տեղեկատվություն (դեպքի վայրից լուսանկարներ,տեսանյութեր) տարածելու վրա:
Պայթյունի հետ կապված հայտարարություն է արել Սպիտակ տունը՝ խստորեն դատապարտելով իրականացրած հարձակումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |