Տարածաշրջան12:13, 11 Հոկտեմբեր 2016
Ալիև. «Թուրքիայում Ադրբեջանի ներդրումները կհասնեն 20 միլիարդ դոլարի»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայում Ադրբեջանի ներդրումները կհասնեն 20 միլիարդ դոլարի: Թուրքական «Yenisafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ալիևն այս մասին հայտարարել է 23-րդ Համաշխարհային էներգետիկ համաժողովում ելույթի ժամանակ:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանն իր գազը համաշխարհային շուկա արտահանելու համար Թուրքիայում մի շարք նախագծեր է իրականացրել: Ալիևը տեղեկացրել է, որ ադրբեջանական գազը համաշխարհային շուկա կարտահանվի 45 միլիարդ դոլար արժողություն ունեցող «Հարավային գազային միջանցքի» շրջանակներում իրականացվող 4 նախագծերի միջոցով:
Ըստ Ալիևի՝ «Հարավային գազային միջանցքի» ամենակարևոր նախագծերից մեկը Տրանսանատոլիական գազատարն է (TANAP), որի կյանքի կոչման առաջին քայլն արել են Թուրքիան և Ադրբեջանը 2012 թվականին Ստամբուլում:
«TANAP-ի մասին պայմանագիրը պատմական է, այլ կարևոր նախագծերի հետ չեմ համեմատում: Ապագայում մի շարք երկրներ կարող են միանալ այս նախագծին»:
Ադրբեջանի նախագահի խոսքերով, TANAP-ը մեծ դերակատարություն է ունենալու երկու երկրների էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |