• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 07:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային07:48, 15 Հոկտեմբեր 2016

«Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը համերգ է ունեցել Թուրքիայում

«Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը համերգ է ունեցել Թուրքիայում

Հոկտեմբերի 8-ին «Միքայել Ոսկանյան և ընկերներ»  հայաստանյան երաժշտական խումբը համերգով հանդես է եկել Ստամբուլում: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ խմբի ստամբուլյան համերգը տեղի է ունեցել «Աշխարհի մի անկյունը» խորագրով փառատոնի շրջանակներում:

Խմբի հիմնադիր, թառահար Միքայել Ոսկանյանը պատմել է, որ նշյալ փառատոնի մասին տեղեկացել են նախորդ տարի փառատոնին մասնակցած մեկ այլ խմբի միջոցով:

«Մենք առաջին անգամ էինք Ստամբուլում և առաջին անգամ էինք մասնակցում այդ փառատոնին: Միջոցառումից շատ գոհ ենք: Միայն ցավում ենք, որ ընդամենը մեկ համերգ կարողացանք տալ: Կցանկանայինք նաև ավելի մեծ համերգ կազմակերպել պոլսահայ համայնքի համար:

Համերգից հետո ծանոթացանք, զրուցեցինք այստեղի հայ երիտասարդների հետ: Մեզ այստեղ շատ լավ ընդունեցին: Երևան ենք վերադառնում դրական էներգիայով»,- ասել է Ոսկանյանը:

Կովկասյան և արևելյան երաժշտական ավանդույթների հիման վրա ժամանակակից երաժշտություն ներկայացնող «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը ստեղծվել է 2011թ.: Խմբի կազմում են Միքայել Ոսկանյանը (թառ և վոկալ), Դավիթ Մելքոնյան (սաքսաֆոն), Արման Փեշթմալջյան (դաշնամուր), Գուրգեն Ղազարյան (բաս կիթառ), Մովսես Ղազարյան (դհոլ):

«Այդ ժամանակ ես արդեն բազմաթից հեղինակային երգեր ունեի և ժամանակն էր դրանք համերգով հանդիսատեսին ներկայացնելու: Ես հրավիրեցի իմ մի քանի ընկերներին՝ բեմում միասին աշխատելու համար: Դա մեր առաջին համատեղ փորձն էր: Առաջին միջոցառումը շատ հաջող անցավ և մենք որոշեցինք երաժշտական խումբ ստեղծել ու շարունակել այդ գործը»,- պատմել է խմբի հիմնադիրը:

Հաջորդող 5 տարիների ընթացքում խումբը ակտիվ գործունեություն է ծավալել, հարստացրել է իր երգացանկը, համագործակցել է տարբեր երաժիշտների և խմբերի հետ, ինչպես նաև՝ մասնակցել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, հարավային Կորեայում և Չինաստանում կազմակերպված երաժշտական փառատոնների, հանդես է եկել համերգներով: Այդ ընթացքում է լույս տեսել նաև խմբի «Folk Fusion by Miqayel Voskanyan & Friends» ձայնասկավառակը:

Ներկայումս խումբը պատրաստվում է թողարկել իր երկրոդ ձայնասկավառակը, որը կկոչվի «Nightology»:  «Միքայել Ոսկանյան և ընկերները» այժմ համագործակցում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}