• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:57, 18 Հոկտեմբեր 2016

Իրաքի վարչապետը՝ Էրդողանին. «Իսկ դուք Թուրքիայի քրդերին քաղաքական իրավունքներ տվե՞լ եք»

Իրաքի վարչապետը՝ Էրդողանին. «Իսկ դուք Թուրքիայի քրդերին քաղաքական իրավունքներ տվե՞լ եք»

Իրաքի վարչապետ Հայդար Իբադին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ և վիրավորանքներ հնչեցնել: Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը հայտնում է, որ Իբադին Բաղդադում օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների և դեսպաններ հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Էրդողանի մեղադրանքներին, թե Իրաքում քրդերին ասիմիլացնելու քաղաքականություն է իրականացվում:

Իբադին, խոսքն ուղղելով Էրդողանին, հետևյալ հարցն է բարձրացրել. «Էրդողանն ասում է, թե Իրաքի քրդերը ձուլման են ենթարկվում: Լավ, ես էլ հարցնում եմ. իսկ դուք Թուրքիայի քրդերին ռազմական և քաղաքական իրավունքներ տվե՞լ եք»:

Հանդիպման ընթացքում վարչապետ Իբադին անդրադարձել է նաև Թուրքիայի՝ Իրաքի հանդեպ քաղաքականությանը, նշելով, որ թուրքերի դիրքորոշումը և որոշ դեպքերում լարվածության սրումը լավատեսություն չեն ներշնչում: Նա նաև նշել է, որ նախազգուշացրել են Թուրքիային չխախտել Իրաքի ինքնիշխանությունը:

Իբադին Թուրքիայի քաղաքականությունը նմանեցրել է Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեինի քաղաքկանությանը՝ ասելով. «Թուրքիան իր ներքին խնդիրները դուրս արտահանելու տեսանկյունից Սադամ Հուսեյինի քաղաքականությունն է որդեգրել: Մենք պաշտոնապես թույլտվություն չենք տվել, որ թուրք զինվորները Իրաքի տարածքում գտնվեն: Մենք պահանջել ենք, որ հարգեն Իրաքի ինքնիշխանությունը և անմիջապես դուրս բերեն իրենց զինվորներին երկրի հյուսիսային շրջաններից: Տարածաշրջանում թուրք զինվորիների ներկայությունը վնաս է հասցնելու երկու երկրների հարաբերություններին»:

Հիշեցնենք, որ Էրդողանի և Իբադիի միջև տարաձայնությունները սկսվել էին այն բանից հետո, երբ վերջինիս Թուրքիայից պահանջել էր դուրս բերել զորքերը Իրաքի Բաշիքա շրջանից: Այս պահանջին բավականին խիստ էր արձագանքել Թուրքիայի նախագահը, որն Իբադիին դիմելով ասել էր.  «Դու իմ զրուցակիցը չես, իմ մակարդակին, որակին չես: Իրաքում քո գոռում-գոչյունը մեզ համար կարևոր չէ: Ո՞վ է սա: Թող նախևառաջ իր չափը ճանաչի»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}