• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
02 Հոկտեմբեր, 2025
Հինգշաբթի 06:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

09:22, 18 Հոկտեմբեր 2016

Թուրքիան դուրս է գալիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրից

Թուրքիան դուրս է գալիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրից

Թուրքիայի  մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն խոսել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրից Թուրքիայի դուրս գալու մասին: Ըստ թուրքական «Sondakika» լրատվամիջոցի` որպես դրա պատճառ Ավջըն նշել է այն հանգամանքը, որ նախագիծը աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դեմ իրականացվող քայլերին:

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարը նկատի է ունեցել «Ստեղծագործ Եվրոպա»-ի կողմից Գերմանիայի Դրեզդեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի պատրաստած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգային նախագծին ցույց տված 200մլն եվրոյի աջակցությունը: Իսկ վերջերս Թուրքիան արդեն կասեցրել էր իր մասնակցությունը «այդ նախագծին հենց այդ աջակցության պատճառով:

«Մինչ այժմ  մեր  առաջ քաշած պայմանների կատարման մասին որևէ հստակ բան չի ասվել: Դրա համար էլ կառավարության որոշմամբ մենք դուրս ենք գալու»,- նշել է նախարարը:

«Ստեղծագործ Եվրոպա»-ն 1մլրդ 460մլն եվրո բյուջե ունեցող նախագիծ է, որն աջակցում է Եվրոպայում 2014-2020թթ. իրականացվող մշակութային ձեռնարկումներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան, տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերին աջակցելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}