Քաղաքական14:10, 18 Հոկտեմբեր 2016
Կահիրեի հրապարակում Էրդողանին ծաղրող պաստառներ են տեղադրվել

Կահիրեի Թահրիր հրապարակում «Nineva el-Gad» հեռուստաընկերությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեին վիրավորանքներ պարունակող պաստառներ է տեղադրել:
Հեռուստաընկերության ներկայացուցիչներից մեկը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ գովազդային վահանակների վրա փակցված պաստառներին պատկերված է եղել Էրդողանը՝ նստած խալիֆայական գահին: Այս կերպ եգիպտական հեռուստաընկերությունը ծաղրել է Թուրքիայի նախագահի՝ Օսմանյան խալիֆիայության վերականգնման մասին երազանքները:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Եգիպտոսի ոստիկանությունը արագ հեռացրել է պաստառները:
Նշվում է, որ նույն El- Gad հեռուստաընկերությունը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի հետ հարցազրույց է անցկացրել: Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |