Տարածաշրջան11:14, 19 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում կառավարման համակարգի փոփոխության համար հանրաքվեն կարող է անցկացվել ապրիլին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Հայաթի Յազըջըն հայտնել է երկրում կառավարման համակարգի փոփոխության համար հանրաքվե անցկացնելու ժամկետը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականը, ԱԶԿ-ի փոխնախագահը նշել է, որ առաջարկը հնարավոր է մեջլիս ներկայացվի հունվարին:
Նրա տեղեկացմամբ՝ 12-15 կետից բաղկացած առաջարկը մեջլիսում հաստատվելուց հետո հանրաքվեն կարող է անցկացվել ապրիլին:
Թուրքիայում հաստատված է կառավարման խորհրդարանական համակարգ, որը փոխելու համար անհրաժեշտ է սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Կառավարման համակարգի փոփոխմամբ կընդլայնվեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները:
Սահամանդրական փոփոխությունների առաջարկը մեջլիսում անցկացնելու համար անհրաժեշտ է 330 ձայն: ԱԶԿ-ն մեջլիսում ունի 316 ձայն: Իշխող կուսակցությանը անհրաժեշտ է 14 քվե փոփոխությունները մեջլիսում հաստատելու, այնուհետև հանրաքվե անցկացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |