Տնտեսական09:29, 19 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում 2 անգամ ավելացել է ծայրահեղ աղքատների թիվը

2015 թվականի ընթացքում Թուրքիայում 2 անգամ ավելացել է ծայրահեղ աղքատների թիվը: Թուրքական «Memurlar.net» կայքը, հղում անելով երկրի վիճակագրական ծառայությանը, գրում է, որ եթե Թուրքիայում ծայրահեղ աղքատ համարվող մարդիկ, որոնց օրական եկամուտը ցածր է 2.7 թուրքական լիրայից (90 ցենտ), 2014 թվականին կազմել են 1000 բնակչի հաշվով 3 հոգի, ապա 2015-ին այդ ցուցանիշը հասել է 6-ի:
Նույն վիճակագրության համաձայն՝ 20 հազարով պակասել է օրական մինչև 5.3 լիրա (1.95 դոլար) եկամուտ ունեցող աղքատների թիվը` 1.223.000-ից հասնելով 1.203.000-ի:
Իսկ աղքատների թիվը երկրում, որոնց եկամուտը հասնում օրական մինչև 7.495 լիրայի (2.5 դոլար), ավելացել է 205 հազարով` 16.501.000 մարդուց հասնելով 16..706.000-ի:
Թուրքիայում ամենաբարձր վճարվող 20 տոկոսի եկամուտները 2015-ին ավելացել են 0.6 տոկոսով` կազմելով ընդհանուր եկամուտների 46.5 տոկոսը: Երկրի ամենաաղքատ 20 տոկոս բնակչության եկամուտները կազմում են ընդհանուր եկամուտի 6.1 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |