• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:04, 20 Հոկտեմբեր 2016

Թուրքիայում աղքատներն էլ ավելի են աղքատանում. 50.000 մարդ սովի է մատնված

Թուրքիայում աղքատներն էլ ավելի են աղքատանում. 50.000 մարդ սովի է մատնված

Թուրքիայի վիճակագրական ծառայության (ԹՎԾ-TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում աղքատությունը գնալով ավելի ծանր դրսևորում է ստանում: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայում շուրջ 1.250.000 մարդ չի կարողանում ինչպես հարկն է լուծել օրվա հացի խնդիրը, իսկ նրանցից շուրջ 50.000-ը  ընդհանրապես սովի է մատնված:

ԹՎԾ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիայի բնակչության շուրջ 14.7 տոկոսի (մոտ 12 մլն մարդ) կենսապայմաններն աղքատության շեմից ցածր են: Ընդ որում, երկրի աղքատ բնակչությունը գնալով ավելի ու ավելի է աղքատանում, մեծանում է ծայրահեղ աղքատների ու մեծահարուստներ միջև տարբերությունը:

Երկրում աղքատության տարածման և աղքատների կենսապայմանների վատթարացման հիմնական պատճառը գործազրկությունն է: Վիճակագրության համաձայն՝ Թուրքիայում գործազուրկ է բնակչության 10.7 տոկոսը: Վերջին 3 ամսում երկրում գործազրկության աննախադեպ աճ է գրանցվել:

Թուրք պրոֆեսոր Սեյֆեթթին Գյուրսելի խոսքով՝ 2016թ. մայիսին գրանցվել է գործազրկության աճ 0.5 տոկոսով: Հունիսին գործազրկության աճը կազմել է  0.6 տոկոս: Սա 2008թ. տնտեսական ճգնաժամից հետո այս ոլորտում գրանցված ամենամեծ ցուցանիշն է:

Թուրք տնտեսագետ Մուստաֆա Սյոնմեզի համոզմամբ՝ առաջիկայում Թուրքիայում թե աղքատության, թե գործազրկության մաշտաբներն էլ ավելի կմեծանան:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}