Տնտեսական09:50, 21 Հոկտեմբեր 2016
Թուրքիան մտադիր է կառուցել աշխարհի ամենախոշոր արևային էլեկտրակայանը

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է Քոնիայում խոշոր արևային էլեկտրակայան կառուցելու մասին:
Ըստ թուրքական «Memurlar.com.tr» լրատվական կայքի` Ալբայրաքը նշել է, որ կայանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 1.3 մլրդ դոլարի ներդրում:
Նշվում է, որ կայանն ի վիճակի կլինի բավարարել ավելի քան 600 հազար բնակարանի էներգետիկ կարիքները: Թուրք նախարարի խոսքով 1000 մեգավատ հզորությամբ կայանը ամենահզորն է լինելու աշխարհում իր տեսակի մեջ:
Առաջիկայում հայտարարվելիք աճուրդում կորոշվի, թե որ ընկերությունը կամ ընկերություններն են կառուցելու կայանը: Նշվում է, որ նախատեսվում է 2018-ի վերջերին ավարտին հասցնել կայանի շինարարությունը:
Ալբայրաքը տեղեկացրել է նաև 2017-ին տեղի ունենալիք մեկ այլ աճուրդի մասին, որտեղ էլ ընտրվելու է այն ընկերությունը, որը պետք է քամու էներգիայով աշխատող կայաններ կառուցի: Այլ մանրամասներ այդ նախագծի մասին թուրք նախարարը չի հաղորդել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |