Տարածաշրջան12:28, 21 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում թոշակառու պատգամավորների աշխատավարձն ու թոշակը կգերազանցի 12000 դոլարը

Թուրքիայի ազգային մեծ ժողով (մեջլիս) ներկայացված նոր բյուջեի նախագծով բարձրացվելու է կենսաթոշակ ստացող, սակայն ակտիվ պատգամավորական գործունեություն ծավալող գործիչների աշխատավարձը:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` կենսաթոշակային տարիքի պատգամավորների աշխատավարձը 2017-ի հունվարից կբարձրացվի 1240 լիրայով (400 դոլար) կազմելով 26.620 լիրա (8.800 դոլար):
Կբարձրանա նաև պատգամավորների կենսաթոշակը, այժմյան 9.220 լիրայից (3.070 դոլար) դառնալով 9.978 լիրա (3.320 դոլար): Այսպիսով հունվարի 1-ից Թուրքիայում թոշակառու պատգամավորների ամսական եկամուտը կկազմի 12 120 դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |