Տարածաշրջան13:22, 21 Հոկտեմբեր 2016
Պենտագոնի ղեկավարը Թուրքիայում է

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը այցելել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հետ և մի շարք այլ պաշտոնյաների հետ:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` թուրք պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ օրակարգային հարցերից է եղել Սիրիայում և Իրաքում ստեղծված իրավիճակ: Պենտագոնի ղեկավարը Ըշըքի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենք աջակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ օպերացիաներում Թուրքիայի մասնակցությանը:
«Թուրքիայի հետաքրքրությունը Սիրիայի և Իրաքի զարգացումների նկատմամբ հասկանալի են: Մենք աջակցում ենք սահմանային անվտանգության պահպանման համար Ձեր կողմից ձեռնարկված միջոցները»,- ընդգծել է Քարտերը:
Հանդիպման ընթացքում Թուրքիայի Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, անդրադառնալով Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից օգոստոսի 24-ին սկսված «Եփրատի վահան» գործողությանը, նշել է, որ իրենք սպասում են, որ Սիրիայի քրդական ուժերը իրականացնեն իրենց տված խոստում և լքեն Եփրատի արևմտյան ափը:
Այցի շրջանակներում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դռնփակ հանդիպումներ է անցկացրել նախագահ Էրդողանի և վարչապետ Յըլդըրըմի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |