• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային08:25, 24 Հոկտեմբեր 2016

Թուրք լրագրողի անդրադարձը հայկական խոհանոցի առանձնահատկություններին

Թուրք լրագրողի անդրադարձը հայկական խոհանոցի առանձնահատկություններին

Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող հայերի մշակութային զարգացումը պատմաաշխարհագրական մի շարք գործոնների պատճառով ընթանում է փոքր -ինչ ուրույն, միմյանցից անկախ ճանապարհով: Թուրքական «Hürriyet» թերթի թղթակից Մեհմեթ Յաշինը անդրադարձել է մասնավորապես պոլսահայ և հայաստանյան խոհանոցի որոշ առանձնահատկությունների: Հեղինակի դիտարկմամբ՝ այս երկու խոհանոցների միջև գրեթե ոչ մի ընդհանրություն չկա:

Ստամբուլում մեծացած Յաշինը պատմում է պոլսահայերին բնորոշ այն  ավանդական ճաշատեսակների մասին, որոնք նա համտեսել է իր հայ ընկերների ու հարևանների տանը: Դրանց շարքում հիշատակվում են մասնավորապես հայկական դոբիկը, փիլակին, լցոնված սկումբրիան:

«Ամենահամեղ լցոնված սկումբրիան ես համտեսել էի Օրթաքյոյի մեր հայ հարևանուհի  Անահիտ մորաքրոջ տանը: Ես սիրում էի այցելել մեր հայ հարևանների հատկապես Զատկի շրջանում: Զատկի նախօրեին մեծ տապակների մեջ ամբողջական տափակաձուկ էին եփում», - գրում է Յաշինը:

Հեղինակը պատմում է, որ Հայաստան այցելելիս մեծ հույս է ունեցել, թե վերջապես կրկին կհամտեսի իր սիրելի հայկական ուտեստները:  Մինչդեռ Հայաստանում նրան հայտնի պոլսահայ խոհանոցի որևէ ճաշատեսակ չի հանդիպել:

«Ինձ զարմացրեց այն հանգամանքը, որ երեքհազարամյա պատմություն ունեցող և Ուրարտուի ժամանակներից սկիզբ առնող հայկական խոհանոցի և Ստամբուլի հայերի խոհանոցի միջև որևէ ընդհանրություն չկար:

Այստեղ խոհանոցի կարևորագույն տարրը միսն է: Շատ համեղ էր Ադանայի քաբաբին նմանվող  հայկական քաբաբը: Սարերից, դաշտերից հավաքված բանջարեղենները ևս լայնորեն կիառվում են խոհանոցում: Մի խոհարար պատմեց, որ այդ բանջարեղեններից շուրջ 120 ճաշատեսակ կարելի է պատրաստել:

Բաստուրման ինքնին հայկական է: Կարող եմ ասել, որ ամենահամեղ բաստուրման հենց Երևանում եմ համտեսել»,- գրում է հեղինակը:

Այնուհետև թուրք լրագրողը պատմում է, որ հայկական խոհանոցը հարուստ է մսամթերքով պատրաստված զանազան ճաշատեսակներով՝ կոտլետ, քաբաբ, ձավարով բուդ, խորոված:
«Ինձ շատ դուր եկան թթուները, հատկապես շատ սիրեցի կաղամբի թթուն: Չեմ կարող հաստատ ասել, թե ձիթապտղի յուղով պատրաստված կաղամբով տոլման ովքեր են ավելի համեղ պատրաստում՝ պոլսահայերը , թե՞ Հայաստանի հայերը:

Քարնըյարըքը իսկապես շատ համեղ էր: Հացերի տեսակներն էլ բազմազան էին, ինձ հատկապես դուր եկավ լավաշը:

Գինիները շատ սիրեցի: Իսկ ընթրիքից հետո մատուցվող կոնյակը կհարուցեր անգամ ֆրանսիացիների նախանձը»,- գրում է Յաշինը:

Հոդվածի վերջում հեղինակը եզրակացնում է, որ կարելի է խոսել հայկական խոհանոցի երեք տեսակների մասին՝ հայաստանյան խոհանոց, պոլսահայերի խոհանոց և մասնավորապես Ամերիկա մայրցամաքում բնակվող հայկական սփյուռքին բնորոշ խոհանոցը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}