• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:15, 26 Հոկտեմբեր 2016

Հայ-թուրքական պայքարը՝ Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի շուրջ

Հայ-թուրքական պայքարը՝ Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի շուրջ

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ("The Promise") ֆիլմը հայերի և թուրքերի միջև պայքարի հերթական առիթն է դարձել: Թեմային անդրադարձել  է թուրքական «Sabah» թերթի թղթակից Մևլութ Թեզերը:

Թուրք լրագրողն արձանագրում է, որ մինչ օրս «Խոստում» ֆիլմը ցուցադրվել է ընդամենը 3 անգամ, սակայն հոկտեմբերի 25-ին ժամը 13:00-ի դրությամբ ֆիլմերի խոշորագույն բազա հանդիսացող «Internet Movie Database» (IMDb) կայքում ֆիլմի համար քվեարկել էր 86.704 մարդ: Հոկտեմբերի 25-ին ֆիլմի միջին գնահատականը 10 հնարավորից  4.1 միավոր է: Ընդ որում, ֆիլմի համար քվեարկողների 35.3 տոկոսը (30.639 մարդ) այն գնահատել է 10 միավորով, իսկ 63.3 (55.126 մարդ) տոկոսը՝ 1 միավորով:

Ինչպես նկատում է հեղինակը՝ սա ակնհայտորեն վկայում է, որ թե հայկական, թե թուրքական կողմը ֆիլմի քվեարկության հետ կապված արշավ են սկսել: Թուրքական օնլայն -բառարան կայքերում նույնիսկ «"The Promise"-ին ցածր գնահատական տանք» վերնագրով էջեր են ստեղծվել:

Թեև այս պահին թուրքական կողմի նախաձեռնությունը թվացյալ հաջողության մեջ է, այնուամենայնիվ, իրավիճակն ամեն պահ կարող է փոխվել: Դա է վկայում նաև այն փաստը, որ արդեն հոկտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ ֆիլմի գնահատականը կազմում է 4.2 միավոր, իսկ քվեարկողների ընդհանուր թիվը հասել է 87.664-ի:

Հիշեցնենք, որ երջանկահիշատակ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ նկարահանված «Խոստում» ֆիլմի վրա պրոֆեսիոնալ թիմ է աշխատել: Ֆիլմի ռեժիսորը օսկարակիր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում՝ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյանը, Ջեյմս Քրոմվելը: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանն է:

Ֆիլմի հիմքում մի սիրո պատմություն է, իրադարձությունները զարգանում են Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում: «Խոստումի» համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016թ. սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}