• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 03:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:54, 26 Հոկտեմբեր 2016

Էրդողան. «Երբ Ադրբեջանը Ղարաբաղի համար արցունք էր թափում, մի՞թե մենք հանգիստ էինք վայելում»:

Էրդողան. «Երբ Ադրբեջանը Ղարաբաղի համար արցունք էր թափում, մի՞թե մենք հանգիստ էինք վայելում»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է համայնքների ղեկավարների 29-րդ ժողովին, որի ընթացքում սիրիական ճգնաժամին և տարածաշրջանային խնդիրներին:

Ըստ  թուրքական «Aksam» թերթի` Էրդողանը, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս, հետևյալ համեմատականն է անցկացրել:

«Երբ Ադրբեջանը Ղարաբաղի համար արցունք էր թափում, մի՞թե մենք հանգիստ էինք վայելում: Նույնը նաև Սիրիայի, Իրաքի, Հյուսիային Աֆրիկայի և ընդհանրապես Աֆրիկա մայրցամաքի դեպքում կարելի է  ասել: Մեր բեռը ծանր է... Եվրոպական երկրներում այլատյացությունը գնալով աճում է: Դրան առաջինը և ամենակտրուկը մենք ենք արձագանքում, քանի որ այնտեղ ապրող ավելի քան 5մլն հայրենակից ունենք»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Այնուհետեև Էրդողանը խոսել է Թուրքիայի   կողմից աջակցություն վայելող «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման հաջող գործողությունների մասին: Մասնավորապես, նշել է, որ վերջիններս մաքրեցին Սիրիայի Ջերաբլուս, Ռայի և Դաբըք քաղաքները  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից: Այժմ էլ նրանք շարժվում են Սիրիայի ալ Բաբ քաղաք, որը կրկին ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում:

Անդրադառնալով Հալեպի խնդրին, Թուրքիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ քննարկել է այդ թեման:

«Ասել եմ, որ Հալեպում կարելի է հասնել խաղաղության: Հալեպում  հաշիվներ պարզելը ճիշտ չի, քանի որ Հալեպը մեզ հետ մշակութային կապեր ունի: Եթե հանկարծ այնտեղ մի բան լինի, մարդիկ գալու են Գազիանթեփ և Քիլիս»:

Էրդողանի խոսքերով` իրենք նաև մաքրելու են Սիրիայի Մանբիչ քաղաքը քրդական   «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական ջոկատների` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) զինյալներից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}