Տարածաշրջան09:07, 27 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում քննարկում են Իրաքի Բաշիքա շրջան հավելյալ զորախումբ ուղարկելու հնարավորությունը

Իրաքի հյուսիսիսային Բաշիքա շրջանում Թուրքիայի կողմից հիմնված և առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության տեղակայված թուրքական զորախումբը կարող է համալրվել:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` եթե անարդյունք ավարտվեն այս պահին Թուրքիայի և Իրաքի միջև ռազմաճամբարի կարգավիճակի վերաբերյալ ընթացող բանակցությունները, այնտեղ գտնվող թուրք զինվորների անվտանգությունն ապահովելու նպատակով կուղարկվի լրացուցիչ զորախումբ:
Նշվում է, որ այս պահին Բաշիքայում գտնվում է 600-800 թուրք զինվորական:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |