Տարածաշրջան09:48, 31 Հոկտեմբեր 2016
Թուրքիայի և Պակիստանի նավատորմերը համատեղ զորավարժություն են անցկացնում

Արաբական ծովում Թուրքիայի և Պակիստանի ռազմական նավատորմերի մասնակցությամբ համատեղ զորավարժություն է տեղի ունեցել:
Թուրքական «Yenisafak» պարբերականը, հղում անելով Պակիստանի ռազմածովային ուժերի հայտարարությանը, տեղեկացնում է, որ զորավարժությունը կազմակերպվել է երկու նավատորմերի համագործակցության ներուժն ավելացնելու և տարածաշրջանի ափամերձ գոտիների անվտանգությունն ուժեղացնելու նպատակով:
Զորավարժության ժամանակ օգտագործվել են նաև օդուժ: Գործի են դրվել նաև թուրքական արտադրության TCG Büyükada (F-512) տիպի ֆրեգատներ (ռազմանավեր):
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ թուրքական ֆրեգատի մասնակցությունը նշյալ զորավարժությանն ավելի կնպաստի երկու երկրների համագործակցությանը ռազմական նավատորմերի ոլորտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |